Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ռուսաստանից վարկերը ստանալու խոչընդոտ չկա»

«Ռուսաստանից վարկերը ստանալու խոչընդոտ չկա»
22.01.2016 | 18:06

Որևէ խոչընդոտ չկա անցած տարի Ռուսաստանի հետ կնքված Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և սպառազինության ձեռքբերման վարկերը ստանալու առումով՝ ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Տեխնիկական հարցերը լուծված են՝ սակայն, «տնտեսական այսօրվա վիճակը որոշակի ռիսկեր է ստեղծել նոր վարկային պայմանագրերի կնքման համար»: Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին երկու վարկային պայմանագրեր, որոնց համաձայն Մոսկվան պետք է 270 միլիոն դոլար տրամադրեր հայկական ատոմակայանի նորոգման և 200 միլիոն դոլար՝ սպառազինության ձեռքբերման համար: Նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ է դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները: Հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը չբացառեց, որ Մոսկվան կարող է չկատարել ստանձնած վարկավորման պարտավորությունները: «2015-ին կնքվել են բավականին շատ վարկային համաձայնագրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, և վարկավորման պարտավարությունները չկատարելն ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը»՝ ասել է նա՝ հավելելով, որ երկրի բյուջեն լարված վիճակում է և նոր վարկերի տրամադրման հավանականությունը շատ փոքր է:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ